State order and price list

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

 ՈՒՆԵՑՈՂ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ

 ԱՌԱՆՁԻՆ  (ՀԱՏՈՒԿ)  ԽՄԲԵՐԻ

(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների և
բուժծառայությունների,որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի
 Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)
  1.  1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներ` հաշմանդամության վկայական, տրված կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից.
  2. Հայրենական պատերազմի  մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք` համապատասխան  վկայական, տրված զինկոմիսարիատի կողմից.
  3. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողներ` համապատասխան վկայական, տրված զինկոմիսարիատի կողմից.
  4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան երեխաներ) համապատասխան վկայական, տեղեկանք, տրված զինկոմիսարիատի կողմից.
  5. Բազմազավակ ( մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ` համապատասխան վկայական կամ տեղեկանք տրված  համապատասխան մարմինների կողմից.
  6. Չերնոբիլի ատոմային էլեկտրոէներգիայի կայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ` համապատասխան վկայական տրված զինկոմիսարիատի կողմից.
  7. Բռնադատվածներ` բռնադատվածի վկայական, տրված ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից.
  8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններով բժշկական հետազոտության ենթարկվողներ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի /ԲՍՓՀ/ կողմից տրված ուղեգիր.
  9. Մինչև 18 տարեկան երեխաներ` ծննդյան վկայական կամ անձնագիր.
  10. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)` զինկոմիսարիատի ուղեգրով կամ տարածքային պոլիկլինիկայի ուղեգրմամբ հաստատված տարածքային զինկոմիսարիատի կողմից.
  11. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` վկայական կամ տեղեկանք տրված համապատասխան  մարմինների կողմից.
  12. Զինծառայողներ (նրանց հավասարեցված անձիք) և նրանց  և նրանց ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ)` համապատասխան վկայական տրված ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից.
  13. Ձերբակալվածներ, կալանավորված անձիք և ազատազրկման դատապարտվածներ` տրված ԼՂՀ ոստիկանության կողմից.
  14. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձիք` անձնագիր կամ վկայական տրված կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից.
  15. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում` տեղեկանք տրված համապատասխան բուժհիմնարկի կողմից.

Հաստատված է`

ԼՂՀ առողջապահության նախարարության

Թիվ 215 առ 16 հուլիսի  2014 թ. հրամանով

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՆԱՑՈՒՑԱԿ

ԼՂՀ ԱՆ «Ք. ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՊՈԱԿ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(բացառությամբ սոցանապահով խմբերին պատկանող անձանց )

ՀՀԿենտրոնական նյարդային ծանր ախտորոշումով հիվանդների հիվանդանոցային բուժումԳինը /դրամ/
1Մանկական ուղեղային լուծանք645500
2Ողնուղեղի և գլխի վնասվածքներ645500
3Իշեմիկ կաթված645500
 Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը 50 օր 
 Մեկ օրվա բուժման արժեքը12910
ՀՀՎերականգնողական բուժում հիվանդանոցային պայմաններումԳինը /դրամ/
1Մկանային դիստրոֆիա286500
2Կոտրվածքներ286500
3Պլեքսիտ286500
4Իշեմիկ կաթված հեմիպարեզ286500
 Մեկ օրվա հիվանդի բուժման միջին տևողությունը 30 օր 
 Մեկ օրվա բուժման արժեքը9550
ՀՀՎերականգնողական բուժում ցերեկային ստացիոնարումԳինը /դրամ/
1Պլեքսիտ136500
2Դիպլեգիա136500
3Հեմիպարեզ136500
4Պոլիոմիելիտ136500
5Արթրիտ և այլ հոդային հիվանդություններ136500
6Մանկական ուղեղային լուծանք136500
7Ողնաշարի և կեցվածքի շեղումներ136500
 Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը 20 օր 
 Մեկ օրվա բուժման արժեքը6825
ՀՀԾառայության անվանումըԳինը /դրամ/
1Բուժական ֆիզկուլտուրա /1 սեանս/2000
2Մերսում /1 սեանս/1200
3Ռեֆլեքսոթերապիա /1 սեանս/1200
4Ջրաբուժություն /1սեանս/2000

Տնօրենի դիմումը ստացիոնարում բուժվողներին

Բարի գալուստ

ԼՂՀ ԱՆ <<Ք. Քոքսի անվան վերականգնողական  կենտրոն>> 

 Հարգելի տիկին-պարոն

Ուրախ ենք Ձեր բուժումը իրականացնելու և պատրաստ ենք այն հնարավորինս արդյունավետ դարձնելու: Ցանկանում ենք ծանոթացնել Ձեզ Կենտրոնի պայմանների հետ, որոնք Դուք պարտավորվում եք պահպանել ի օգոտ Ձեր և Կենտրոնի կարգապահության պահպանմանը:

1.      Կենտրոնը պարտավորություն չի կրում գումարի և թանկարժեք իրերի կորուստի դեպքում:

2.      Բուժվողը պատասխանատվություն է կրում իր սենյակի և սենյակում գտնվող գույքի համար: Անհրաժեշտ է պահպանել սենյակի մաքրությունը, չի թույլատրվում սենյակում սնունդ պահել:

3.      Սնունդը նախատեսված է բացառապես բուժվողների համար և սահմանվում է երեք սնվելու ժամ.

    Նախաճաշ  –  08:30

    Ճաշ               – 12:45

    Ընթրիք         –  18:00   

4.     Բուժվողներին այցելություններ թույլատրվում է մինչև ժամը 21:30: Ձեր բուժման ժամերին չունենալ այցելուների հետ հանդիպում:

5.     Քնելու ժամը` 23:00-08:00:

6.     Ձեր բուժման համար պատասխանատու է Կենտրոնի, բժշկական թիմը (բժիշկ, վերականգնող թերապիստ բուժքույր, լոգոպեդ, հոգեբան, սոցիալական աշխատող): Թիմի անդամները հոգ կտանեն Ձեր բուժումը լիարժեք կազմակերպելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կկազմակերպվի  հետազոտություն համապատասխան բուժհաստատություններում:

7.     Պետք է լուրջ  վերաբերվել բուժման ժամանակացույցին` չուշանալ բուժումից և կատարել բոլոր պահանջները: Բուժման ժամանակ զերծ մնալ բջջային հեռախոսից օգտվելուց:

8.     Ձեր բուժմանը համապատասխան կստանաք ջրաբուժություն լողավազանում (մենք շատ կարևորում ենք, որ բոլորը ենթարկվեն այնտեղ գործող կանոններին):

9.     Հնարավորություն կունենաք մասնակցելու Կենտրոնում և Կենտրոնից դուրս կազմակերպվող արվեստի և սպորտի դասընթացներին: Վստահ եմ, որ մեր մոտ բուժվելու ժամանակաընթացքում ձեռք կբերեք մի նոր նախասիրություն:

10. Շենքի ներսում խստիվ արգելվում է ծխելը և ալկոհոլ օգտագործելը:

11. Կենտրոնի սոցիալական աշխատողը կօգնի Ձեզ իրազեկվելու Ձեր իրավունքների և արտոնությունների վերաբերյալ:

12. Ձեր բոլոր առաջարկներով և բողոքներով կարող եք դիմել Կենտրոնի բժշկին կամ ինձ:

Հույսով ենք, որ հնարավորինս կվերականգնեք Ձեր առողջությունը` Վերականգնողական կենտրոնում: Այստեղ բոլորը սիրով ու հոգատարությամբ կծառայեն Ձեզ` ակնկալելով Ձեզնից միայն Ձեր հարգալից վերաբերմունքը Կենտրոնում գործող կանոնների և անձնակազմի նկատմամբ: