Այսօր Ֆիզիոթերապիստների միջազգային օրն է

Վերականգնողական թերապիան թիմային աշխատանք է, որը կոորդինացնում է բժիշկ-վերականգնողաբանը և որտեղ ամեն մասնագետ իր գործն է անում։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում ևս յուրաքանչյուր աշխատանք կատարվում է սիրով և մեծ պատասխանատվությամբ։

Ծանր է յուրաքանչյուր աշխատանք, բայց կրկնակի դժվար է ֆիզիոթերապիստների կողմից կատարվող այն բոլոր թերապիաները, որոնք նպաստում են մեր շահառուների ֆիզիկական վիճակի բարելավմանը։

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ֆիզիոթերապիստների միջազգային օրը, առիթ է հիշելու և ուղղակի երախտապարտ լինելու մեր ֆիզիոթերապիստներին:

Մեր սիրելի ֆիզիոթերապիստներ՝ շնորհակալ ենք Ձեզ , Ձեր կատարած աշխատանքի և հաջողած արդյունքների համար։

Թող Ձեր մասնագիտական տոն օրը խաղաղություն սփռվի Արցախ աշխարհում և շարունակեք նույն պատասխանատվությամբ կատարել Ձեր առաքելությունը։