Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շարունակում է իրականացնելով տնային այցելություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Տնային այցերի շրջանակում կենտրոնի մասնագետները տրամադրում են համապատասխան մասնագիտական խորհրդատվություն, իրականացնում վիճակի գնահատում և անհրաժեշտության դեպքում ապահովում բժշկական ու հիգիենայի պարագաներով։
Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր շահառու, անկախ բնակության վայրից կամ ֆիզիկական հնարավորություններից, ստանա արժանապատիվ և հասանելի աջակցություն։ Մեր յուրաքանչյուր շահառուն կյանքի իր պատմությունն ունի․ ոմանք արդեն հաղթահարել են դժվարությունները, ոմանք դեռ հաղթահարման ճանապարհին են։ Բայց նրանցից յուրաքանչյուրի կողքին կանգնած է մեր թիմը։
Արդեն 28 տարի կենտրոնը հավատարիմ է իր առաքելությանը՝ լինելու իր շահառուների կողքին, աջակցելու, ոգևորելու և հնարավոր ամեն բան անելու նրանց կյանքի որակի բարելավման համար։






