Այցելություն Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը տարիներ շարունակ իր ծառայություններն է մատուցում Արցախի ժողովրդին, փորձելով վերականգնողական բուժում ցուցաբերելուց բացի նաև մեր բուժվողներին ինտեգրել հասարակությանը այցելելով տարբեր հանրային վայրեր  և կոտրել՝ հաշմանդամությանը որպես դատավճիռ վերաբերող բոլոր  կարծրատիպերը:

Այս կիրակի վերականգնողական կենտրոնում բուժվող վիրավոր տղաների մի խմբի հետ ուղևորվեցինք Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի : Մեր տղաներից շատերը պատերազմից հետո առաջին անգամ էին այցելում այդ եկեղեցին  և մեծ էր ցանկությունը հենց Գանձասարի վանական համալիրում  աղոթել և իրենց խոսքը հասցնել Աստծուն:   

Այս տիպի փոքրիկ հավաքույթները հնարավորություն են տալիս ճանաչել մեկս մյուսին , իմանալ նախասիրությունների և ցանկությունների մասին, որը հետագայում հնարավորություն է տալիս  օգնել նրանց գտնելու և շարունակելու իրենց կյանքի ճանապարհը   : Թող Աստված օրհնի բոլոր մեր վիրավոր տղաներին, ու թող Աստծո կամոք բոլոր բուժվողները առողջանան և ապրեն ազատ ու անկախ Արցախում: