Պետպատվեր և գնացուցակ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու
ծառայությունների,որոնց ցանկը հաստատում է Արցախի
  Հանրապետության առողջապահության նախարարը՝համաձայնեցնելով
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)

1. 1-ին  խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

2. 2-րդ  խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4. Մինչև 18  տարեկան երեխաներ

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք՝ 18-23 տարեկան

6. Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7. Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ

8. Բռնադատվածներ

9. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք

10. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ , ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

11. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

12. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)

13. Բժշկասոցիալական փորձաքննության  ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական  հետազոտության ենթարկվողներ

14. Զինծառայության  ընթացքում ստացած խեղման , վնասվածքի , հիվանդության պատճառով  զորացրված անձինք, ովքեր  բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում բժշկասոցիալական փորձաքննության  ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում)

15. Չեռնոբիլի ատոմակայնի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

16. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

17. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ

19. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձինք

20. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք

21. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամներ:

Հաստատված է` Արցախի Հանրապետության կառավարության կողմից

ԱՀ կառավարության 2021 թվականի մարտի 31-ի N270-Ն որոշման

                  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                    ՈՐՈՇՈՒՄ

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  

        2005  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 566 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

            ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածը`Արցախի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

  1. Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի <<Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին>> N 566 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
  2. Որոշման 1.1-ին կետից հետո լրացնել նոր 1.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

<<1.2. Արցախի Հանրապետությունում  խաղաղապահական առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, բացառությամբ ստոմատոլոգիական ծառայության, իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակներում:>>.

2)որոշմամբ հաստատված  N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ ՝համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2020 ԹՎԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿ

<<ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>>  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

1. ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Բացառությամբ (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց

ՀՀԿենտրոնական նյարդային ծանր ախտորոշումով հիվանդների հիվանդանոցային բուժումԳինը /դրամ/
1Մանկական ուղեղային լուծանք743000
2Ողնուղեղի և գլխի վնասվածքներ743000
3Իշեմիկ կաթված743000
 Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը 50 օր 
 Մեկ օրվա բուժման արժեքը14860
ՀՀՎերականգնողական բուժում հիվանդանոցային պայմաններումԳինը /դրամ/
1Մկանային դիստրոֆիա304200
2Կոտրվածքներ304200
3Պլեքսիտ304200
4Իշեմիկ կաթված հեմիպարեզ304200
 Մեկ օրվա հիվանդի բուժման միջին տևողությունը 30 օր 
 Մեկ օրվա բուժման արժեքը10140
ՀՀՎերականգնողական բուժում ցերեկային ստացիոնարումԳինը /դրամ/
1Պլեքսիտ145200
2Դիպլեգիա145200
3Հեմիպարեզ145200
4Պոլիոմիելիտ145200
5Արթրիտ և այլ հոդային հիվանդություններ145200
6Մանկական ուղեղային լուծանք145200
7Ողնաշարի և կեցվածքի շեղումներ145200
 Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը 20 օր 
 Մեկ օրվա բուժման արժեքը7260
ՀՀԾառայության անվանումըԳինը /դրամ/
1Բուժական ֆիզկուլտուրա /1 սեանս/3000
2Մերսում /1 սեանս/2000
3Ռեֆլեքսոթերապիա /1 սեանս/2000
4Ջրաբուժություն /1սեանս/2500

Տնօրեն՝ Վարդան Թադևոսյանի դիմումը ստացիոնար բաժանմունքի բուժվողներին

Բարի գալուստ

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոն 

 Հարգելի տիկին-պարոն

Ուրախ ենք Ձեր բուժումը իրականացնելու և պատրաստ ենք այն հնարավորինս արդյունավետ դարձնելու: Ցանկանում ենք ծանոթացնել Ձեզ Կենտրոնի պայմանների հետ, որոնք Դուք պարտավորվում եք պահպանել ի օգուտ Ձեր և Կենտրոնի կարգապահության պահպանմանը:

1.      Կենտրոնը պարտավորություն չի կրում գումարի և թանկարժեք իրերի կորուստի դեպքում:

2.      Բուժվողը պատասխանատվություն է կրում իր սենյակի և սենյակում գտնվող գույքի համար: Անհրաժեշտ է պահպանել սենյակի մաքրությունը, չի թույլատրվում սենյակում սնունդ պահել:

3.      Սնունդը նախատեսված է բացառապես բուժվողների համար և սահմանվում է երեք սնվելու ժամ.

    Նախաճաշ  –  08:30

    Ճաշ               — 12:45

    Ընթրիք         —  18:00   

4.     Բուժվողներին այցելություններ թույլատրվում է մինչև ժամը 21:30: Ձեր բուժման ժամերին չունենալ այցելուների հետ հանդիպում:

5.     Քնելու ժամը` 23:00-08:00:

6.     Ձեր բուժման համար պատասխանատու է Կենտրոնի, բժշկական թիմը (բժիշկ, վերականգնող թերապիստ բուժքույր, լոգոպեդ, հոգեբան, սոցիալական աշխատող): Թիմի անդամները հոգ կտանեն Ձեր բուժումը լիարժեք կազմակերպելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կկազմակերպվի  հետազոտություն համապատասխան բուժհաստատություններում:

7.     Պետք է լուրջ  վերաբերվել բուժման ժամանակացույցին` չուշանալ բուժումից և կատարել բոլոր պահանջները: Բուժման ժամանակ զերծ մնալ բջջային հեռախոսից օգտվելուց:

8.     Ձեր բուժմանը համապատասխան կստանաք ջրաբուժություն լողավազանում (մենք շատ կարևորում ենք, որ բոլորը ենթարկվեն այնտեղ գործող կանոններին):

9.     Հնարավորություն կունենաք մասնակցելու Կենտրոնում և Կենտրոնից դուրս կազմակերպվող արվեստի և սպորտի դասընթացներին: Վստահ եմ, որ մեր մոտ բուժվելու ժամանակաընթացքում ձեռք կբերեք մի նոր նախասիրություն:

10. Շենքի ներսում խստիվ արգելվում է ծխելը և ալկոհոլ օգտագործելը:

11. Կենտրոնի սոցիալական աշխատողը կօգնի Ձեզ իրազեկվելու Ձեր իրավունքների և արտոնությունների վերաբերյալ:

12. Ձեր բոլոր առաջարկներով և բողոքներով կարող եք դիմել Կենտրոնի բժշկին կամ ինձ:

Հուսով ենք, որ հնարավորինս կվերականգնեք Ձեր առողջությունը` Վերականգնողական կենտրոնում: Այստեղ բոլորը սիրով ու հոգատարությամբ կծառայեն Ձեզ` ակնկալելով Ձեզնից միայն Ձեր հարգալից վերաբերմունքը Կենտրոնում գործող կանոնների և անձնակազմի նկատմամբ: