Մեր մասին

Արցախյան պատերազմի հետևանքով Արցախում ավելացան վիրավորների ու հաշմանդամություն ունեցող անձանց թիվը: Չնայած խիստ անհրաժեշտությանը, չկար վերականգնողական կենտրոն,որը համապատասխան բուժման ծրագիր  կունենար հաշմանդամություն ունեցող անձանց բուժումը իրականացնելու համար:

Մեր պատմությունը

Վերականգնողական կենտրոնի նախաձեռնությունը Բարոնուհի Քերոլայն Քոքսինն էր, ով լինելով նախկին բուժքույր հստակ գիտակցում էր դրա անհրաժեշտությունը:1998թ. սեպտեմբերին  Միացյալ  Թագավորության Լորդերի պալատի  փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից պաշտոնապես բացվել է Վերականգնողական կենտրոնը:1999թ. մարտին Վարդան Թադևոսյանը ՝ ով վերականգնող թերապիստ և դասախոս է , Քերոլայն Քոքսի հրավերով տեղափոխվել է Արցախ՝ դառնալով կենտրոնի հիմնադիր տնօրենը: Մայիսից կազմակերպվել են դասընթացներ՝ 12 բուժքույրերի համար մեկ տարվա ծրագրով :2000թ. Վերականգնողական կենտրոնում  մեկնարկվեց  բուժման ծրագիրը՝ ամբուլատոր և ստացիոնար բուժվողների համար: 2002թ. վերականգնողական կենտրոնը գործում է ԼՂՀ Առողջապահության նախարարության համակարգում: Ի սկզբանե կենտրոնը կոչվում էր <<Համաշխարհային Քրիստոնեական Համերաշխություն>>, արդեն  2005թ. սեպտեմբերի 12-ին վերանվանվեց Քերոլայն Քոքսի անվան:

Մեր առաքելությունն է՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակության հետ , ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը: Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար: 

Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը  Արցախում:Հաշմանդամների ներգրավվածությունը  մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Վերականգնողական կենտրոնում բուժվող, հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված  են տարբեր սպորտաձևերի մեջ և ակտիվ մասնակցություն են ունենում ՀՀ-ում և ԱՀ-ում կազմակերպվող սպորտի միջոցառումներին: 

Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները՝բժիշկ -վերականգնողաբանի խորհրդատվություն,ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա,բոբաթ-նեյրոզարգացողական թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ: Նշված ծառայություններից օգտվում են կենտրոնում ամբուլատոր, ստացիոնար և ցերեկային ստացիոնար բուժում ստացողները:

Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ  սահմանափակում ունեցող 200-ից ավելի մարդկանց ՝տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելուև մեր աջակցությունը ստանալու համար: Կենտրոնը ունի պատրաստված մասնագետներ Հադրութի, Մարտունու  և Մարտակերտի շրջաններում , որոնց առաքելությունն է ֆիզիկական  աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում:

ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

2000թ. մինչև  2020թ. ներառյալ , կենտրոնում 80630 անգամ ամբուլատոր  և 4037 բուժվողների ստացիոնար  բուժում է կազմակերպվել, կատարվել է  38700  տնային այցելություն:  Լոգոպեդը  իր  ծառայություններ է մատուցել  բուժվողներին  30863  անգամ,  իսկ հոգեբանը ՝ 40203  անգամ:

2006թ. 2020թ. ներառյալ ջրաբուժության ծառայությունից օգտվել են 21853 անգամ:  Վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք , որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են համապատասխան մասնագետներ, ինչպես կենտրոնի անձնակազմի շարքերը լրացնելու համար, այնպես էլ ԱՀ տարբեր շրջանների հիվանդանոցների համար: Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս  շարունակական կրթությանը, որի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվում են մասնագետներ՝դասախոսություններ վարելու և փորձի փոխանակում կատարելու համար: 2006թ. հուլիսից կենտրոնում բացվել է բուժական լողավազան (ջրաբուժություն): 2007թ. հունիսի 1-ին  վերականգնողական կենտրոնում բացվեց մանկական առողջության կենտրոն, որտեղ հաճախում և բուժում են ստանում երկուսից յոթ տարեկան մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:

2017թ. մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնին կից սկսեց գործել ցերեկային խնամքի և բուժման կենտրոն, որի նպատակն է բարելավել աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների կյանքի որակը: Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 60 երեխա: