Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է :

✅Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է :

Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհում խոսվում է աուտիզմի մասին, թե  ինչ է այն և ինչպես ընդունել դրա առկայությունը:  Մենք ևս տարիներով անդրադարձ ենք կատարել այս օրվան նպատակ ունենալով հանրությանը իրազեկելու , որ մեր կողքին, մեզ հետ կան և ապրում են այնպիսի հրաշք բալիկներ, ովքեր ունեն աուտիզմ:

Քանի որ այս երեխաները ունեն շփման խնդիր ուստի կարևոր է  հանրության դերը, որպեսզի նրանք լինեն աջակից և հրավիրենք շփվելու։

Բոլորս պետք է միահամուռ ուժերով գործադրենք բոլոր ջանքերը հանրությանը իրազեկելու օրվա խորհրդի մասին և որ ամենակարևորն է փորձենք ընդունել մեզ հետ ապրող այդ հրաշք բալիկներին և ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները նրանց հասարակության լիարժեք անդամը դարձնելու համար:  Լինենք իրազեկված, ընդունենք նրանց տարբեր լինելը և  չլինենք անտարբեր:

Աուտիզմը դատավճիռ չէ , այլ անիրազեկ լինելն է դատավճիռ: