Բարեգործական ծրագիր

Վերականգնողական կենտրոնում բուժվող բոլոր երեխաներին յուրատիպ նվերներով շնորհավորելու են եկել Հայ օգնության միության ճյուղերից  <<Թևանիկ բարեգործական կազմակերպությունը>>: Այս բարեգործական կազմակերպությունը  կենտրոնի բալիկներին բերել է Իրանի Հայոց դպրոցների երեխաների կողմից պատրաստված <<Արցախ մենք քեզ հետ ենք>> խորագրով  ուղարկված բարեմաղթանքները և նվերները ձեռագործ պայուսակներում:

Անչափ շնորհակալ ենք <<Թևանիկ բարեգործական կազմակերպությանը>>   և  Իրանի Հայոց դպրոցների երեխաներին նման նախաձեռնության համար: