Կյանքը պատերազմից հետո

Արդեն մեկ տարի է անցել  չակերտավոր հրադադարից հետո, բայց մարդկանց կյանքում դեռ շարունակվում է պատերազմը՝ գոյության հարցը: Այն անհանգստությունը , որը տիրում է մարդկանց  սրտերում երևի այդպես էլ կմնա սպիացնելով բոլոր լավ հիշողությունները կապված հայրենիքի և կորցրած մարդկանց հետ:

Պատերազմից հետո ամենադժվար աշխատանքը և պարտականությունը հումանիտար ականազերծողներինն  է: Դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի դժվարին և պատասխանատու աշխատանք է կատարում ականազերծողը, մի կողմ դնելով իր իսկ անվտանգությունը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցներից  է  27-ամյա Արամը, ով արդեն ամսից ավելի է ինչ բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում:

Արամը պատերազմից հետո էր ամուսնացել և արդեն սպասում էր իր առաջնեկին , երբ տեղի ունեցավ անսպասելին:

Նրա  համար արցախյան 44-օրյա պատերազմը կրկին սկսվեց օգոստոսի 11-ին, երբ Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում կասետային ռումբի  ականազերծման ժամանակ ռումբի պայթյունից վիրավորվեց:  Նա 44 օր շարունակ Արցախի հանրապետական հիվանդանոցում պայքարում էր իր կյանքի համար և այսօր հաղթահարելով այդ իրավիճակը  փորձում է լիովին վերականգնվել և անցնել  իր աշխատանքին:

Ականապայթունային վիրավորման հետևանքով նա  ստացել է զույգ սրունքների կոտրվածք, ձախ բազկոսկրի, ձախ ձեռքի բազմաբեկորային բաց կոտրվածքներ, ձախ ծնկահոդի և ձախ արմնկահոդի կոնտրակտուրա :

Վերականգնողական կենտրոնում մեր մասնագետների և Արամի համատեղ աշխատանքի արդյունքում  զգալի առաջընթաց  է գրանցվում :