Հաջողված համագործակցություն

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը  արդեն երկրորդ տարին է , ինչ համատեղ համագործակցության շնորհիվ կազմակերպում են ջրաբուժության դասընթացներ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկների երեխաների համար։

 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների խորքային գնահատման աշխատանքների և կատարված հարցումների արդյունքում ընտրել է  40 երեխաներ։

            Երեխաները խմբավորվել են թվով 4 խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 10 երեխա։

Վերականգնողական կենտրոնի մարզիչները երեխաներին սովորեցնում  են  լողալ և ծանոթացնում՝ լողի որպես մարզաձևի տարատեսակներին, ինչպես նաև կազմակերպվում են  հետաքրքիր ջրային խաղեր։

Ուրախ ենք հաջողված համագործակցության և երեխաներին մատուցված հետաքրքիր ժամանցի և հաճելի էմոցիաների համար։