Հունիսի 1-ը վերականգնողական կենտրոնում

Մանկությունը անհավատալի արկածների և հնարավորությունների աշխարհ է, երբ ամեն ինչ նկարվում է պայծառ գույներով և շուրջ բոլորը լցնում  մոգությամբ:

Ավանդույթի համաձայն հունիսի 1-ը մեծ շուքով և ուրախությամբ կրկին նշվեց Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։

Օրվա գլխավոր հերոսները՝ իհարկե երեխաներն են, որոնց պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել մեր  իրականության մեջ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վերականգնողական կենտրոնի բալիկները ներկայացրել են իրենց պատրաստած յուրահատուկ և հուզումնալից ելույթները, հնչեցրել  Արցախին նվիրված և Արցախում ապրելու ցանկության կոչեր և տողեր։

Սիրելի փոքրիկներ, կրկին շնորհավորում ենք Ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ ։

 Դուք եք մեր վաղվա օրվա կրողներն ու հայրենիքի ապագան կերտողները, ուստի մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար ։

Շնորհավոր Ձեր տոնը և Թող Աստծո զորությամբ և հավատի ուժով կարողանանք միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և Արցախը ապրեցենել ձեզնով և ձեր սիրով։

Եկեք լինենք միասնական և ուժեղ և միայն այդ դեպքում կկարողանաք կառուցել մեր բալիկների երազած, անհոգ, երջանիկ և խաղաղ մանկությունը։

Թող Արցախում միշտ հնչեն մանկան ճիչեր և խաղաղության աղավնին հավետ ծածանվի ձեր գլխավերևում։

Միջոցառումը եզրափակվեց մուլտհերոսների հետ գեղեցիկ լուսանկարներով և պաղպաղակի հյուրասիրությամբ։