Նոր մասնագիտական ուսումնական սենյակ վերականգնողական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնել , որ  այս դժվար ժամանակաշրջանում վերականգնողական կենտրոնին հաջողվել  է  որոշակիորեն վերանորոգել  նորածինների համար նախատեսված նախկին սենյակը, այն վերափոխելով նոր մասնագիտական ուսումնական սենյակի։

Ամբողջությամբ փոխվել է սենյակի առաստաղը և պատերը, տրվել  համապատասխան լուսավորություն։

Սենյակի վերանորոգման հիմնական նպատակը , վերականգնողական կենտրոնում համապատասխան մասնագիտական և ուսումնական գույքի, շարունակական կրթության և դասընթացների համար նախատեսված  սենյակի բացակայությունն էր և անհրաժեշտություն էր առաջացել  ունենալ նմանատիպը։

Ուսումնական գույքի ձեռքբերումը կազմակերպվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեռևս 2022 թվականին, որի համար անչափ երախտապարտ ենք։

Նշենք, որ արդեն իսկ  մեկնարկել են մեր մասնագետների մասնագիտական վերապատրաստումները, շարունակական դասախոսությունները և պրակտիկ աշխատանքները  բժշկական հատուկ մուլյաժների վրա։