Ջրատաքացման արևային համակարգեր վերականգնողական կենտրոնում

Վերականգնողական կենտրոնը տարիներ շարունակ հատկապես ձմեռային ժամանակաշրջանում բախվում էր ջրատաքացման խնդրին և չունենալով համապատասխան միջոցներ չէր կարողանում լուծել այդ խնդիրը։ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինք խմբակցության նվիրատվության գումարների շնորհիվ այսօր վերականգնողական կենտրոնում արդեն տեղադրվել է ջրատաքացման արևային համակարգեր, որը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր ժամի ունենալ տաք ջուր, միաժամանակ խնայելով բավականին ռեսուրսներ ։ Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը «Հայաստան» դաշինք խմբակցությանը և ԱՀ Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանին վերականգնողական կենտրոնի կողքին լինելու և մեզ աջակցելու համար: