Վերականգնողական բուժում

Դանիելյան Ժորիկը վերականգնողական կենտրոն է ընդունվել  սույն թվականի մարտի 12-ին իշեմիկ ինսուլտ, աջակողմյան հեմիպարեզ ախտորոշմամբ։  Շահառուն վերականգնողական կենտրոն է տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից, որտեղ ընդունվել  էր մարտի 1-ին ։

Այժմ մեր ֆիզիոթերապիստի և շահառուի համատեղ աշխատանքի շնորհիվ նա ստանում է իրեն անհրաժեշտ վերականգնողական բուժումը։  Սկզբնական շրջանում շահառուն լրիվ պասիվ էր և նրա  մոտ լրիվությամբ բացակայում էին  ակտիվ շարժումները։

Ֆիզիոթերապիայի միջոցով այժմ փորձում ենք ուժեղացնել նրա թույլ մկանները,ապա անցնել ավելի ակտիվ շարժումների, որպեսզի կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակին , այն է բուժվողի մոտ բարձրացնել ինքնասպասարկման ոլորտը և նրան դարձնել լրիվ անկախ։

Որպես առաջընթաց կարող ենք նշել, որ շահառուի մոտ  քայլքը  վերականգնվել է , և նա  արդեն  4 կետանի ձեռնափայտով ինքնուրույն կարողանում է տեղաշարժվել։