Վերականգնողական կենտրոնի անձնակազմի կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել պարոն Վանյանին նվիրաբերության և ուշադրության համար։

Վերականգնողական կենտրոնում գործող նոր մասնագիտական ուսումնական սենյակի գործունեությունը լիարժեք կազմակերպելու համար մեզ օգնեց ռուսահայ բարերար Գևորգ Վանյանը կենտրոնին նվիրաբերելով պրոյեկտոր և էկրան, որը արդեն իսկ օգտագործվում է դասախոսությունների, սեմինարների և մի շարք այլ ծրագրերի համար։

Պարոն Վանյանը վերականգնողական կենտրոն էր այցելել դեռևս 2022 թվականի ապրիլին և առ այսօր շարունակում է իր կապը կենտրոնի հետ։

Վերականգնողական կենտրոնի անձնակազմի կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել պարոն Վանյանին նվիրաբերության և ուշադրության համար։