Տնային այցելության բաժանմունք

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնային այցելության բաժանմունքի պատասխանատուները շարունակում են իրենց ծառայությունները մատուցել մեր բուժառուներին։ Յուրաքանչյուր աշխատանքային օր ՝ընդունելիության ժամերին կարող եք մոտենալ և ստանալ համապատասխան բժշկական պարագաներ։ Մեր բուժքույրերը կտան Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը տնային պայմաններում վերքերի ճիշտ մշակման և անհրաժեշտ խնամքի վերաբերյալ։