Տնային այց

Քերոլայն Քոքսի անվան  վերականգնողական կենտրոնը շարունակում է տնայցեր կատարել և մեր շահառուներին տրամադրել բժշկական պարագաներ և Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության կողմից տրամադրված սնունդը։

Հերթական այցը կատարվել է Մարտունու շրջանում՝ այցելել ենք ՝ Մարտունու, Ննգիի, Վարանդայի, Բերդաշենի մեր շահառուներին։ Կատարվել  է ավելի քան 20 այց, որի ընթացքում անձամբ կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը ծանոթացել է յուրաքանչյուր շահառուի խնդիրներին, զրուցել և իհարկե տրվել են համապատասխան բժշկական խորհուրդներ նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակը բարելավելու համար։

Տարիների ընթացքում կատարվող այս աշխատանքի արդյունքում ստեղծվել է  բարեկամական կապ կենտրոն — շահառուի միջև։

Մեկս մյուսի հանդեպ դարձել ենք սրտացավ, իրար օգնելու և աջակից լինելու սկբունքով և բժշկական օգնությունից բացի մեր հիմնական նպատակն է շահագրգռել, լինել նրանց կողքին և քաջալերել նրանց   շարունակելու նորից ապրել ։