Տնային այց

Այսօր հերթական տնայցի շրջանակներում այցելեցինք Ասկերանի շրջանի Խնածախ(Ջամիլյու) գյուղում բնակվող՝ կենտրոնի շահառու Դավիթին, ով ունի աուտիզմ ախտորոշում և առողջական այլ խնդիրներ։

Ինչպես գիտեք , Հայրումյանների 9 հոգանոց ընտանիքը բնակվում է փոքրիկ երկաթե տնակում, բայց, որպես բազմազավակ և հաշմանդամություն ունեցող ընտանիք, նրանց համար պետության կողմից կառուցվում է մեծ տուն, որի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:

Այս ընտանիքի  ապրուստի հիմնական միջոցը 4 անչափահաս երեխաների նպաստն է  և  գյուղատնտեսական աշխատանքներից ստացված միջոցները։

Այցի ընթացքում Դավիթի ընտանիքին է տրամադրվել տակդիրներ և Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության կողմից տրամադրված սնունդը։ Հուսով ենք , որ ապագայում Դավիթի ընտանիքը նրան կկարողանա բերել վերականգնողական կենտրոն,  անհրաժեշտ բուժում ստանալու համար։