Տնային այց

Տնային այցելության շրջանակներում այսօր այցելել ենք Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի մեր շահառու՝ Էրիկ Պողոսյանին , ով ունի մկանային դիստրոֆիա ախտորոշում։ Նա հայտնի է իր նկարելու բնատուր  տաղանդով, որը բացահայտել է վերակագնողական կենտրոնում՝ մասնակցելով նկարչության դասընթացներին։ Նրա հիմնական և սիրելի զբաղմունքը նկարելն էր , բայց 44-օրյա պատերազմից հետո նա չի կարողանում իրեն համոզել կրկին նկարել և ամբողջ օրը անց է կացնում վիրտուալ  տիրույթում՝ սոցկայքեր, տեսանյութեր և իհարկե յուրաքանչյուր  շրջանառվող ինֆորմացիա Արցախի հետ կապված։

էլեկտրաէներգիայի, կապի և համացանցի խափանումների հետ կապված Էրիկը չի կարողանում կազմակերպել իր օրը , սպասում է թե երբ կլուծվի այդ խնդիրները և մարդիկ նորից կվերադառնան իրենց կյանքի բնականոն հունին։