Խորհրդային տարիներից ավանդույթ է հայրենիքի պաշտպանի օրը նշել փետրվարի 23 –ին, բայց փոխվել է հայրենիքի պաշտպանի օրը, սակայն ավանդույթները կարծես շարունակվում են : Այս օրը պատեհ առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր տղաների սխրանքների , նրանց վաստակի և նվիրվածության մասին:
Փետրվարի 23-ին զուգահեռ վերականգնողական կենտրոնում նշում ենք բուժվող՝ 44-օրյա պատերազմի մասնակից ՝Արտյոմի ծննդյան 20 ամյակը:
Վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է մեր տղաներին տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում խաղաղ երկինք և շուտափույթ ապաքինում: Իսկ Արտյոմին՝ ծննդյան օրվա առթիվ մաղթում ենք կյանքի կանաչ ճանապարհ և թող բոլոր դժվարությունները մնան հետևում: