Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև SRT Medical Zeptor Stochastic, Resonanz, Therapic  բժշկական  արդյունավետ սարքավորման միջոցով:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև SRT Medical Zeptor Stochastic, Resonanz, Therapic  բժշկական  արդյունավետ սարքավորման միջոցով:

Բարձր արդյունավետությամբ այս  սարքը կիրառվում է նյարդային, հենաշարժողական և  մանկական հիվանդությունների ժամանակ։

Օրինակ՝ նյարդային՝ գլխուղեղի կաթված, գանգուղեղային վնասվածք, պարկինսոնյան հիվանդություն, ցրված սկլերոզ, մկանային դիստրոֆիա, տարբեր ծագում ունեցող նեյրոպաթիաների, ցավային համախտանիշի և ատաքսիայի ժամանակ։

Հենաշարժողական՝ ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդությունների, կոտրվածքների, էնդոպրոթեզավորման, օստեոպորոզի ժամանակ և այն։

Մանկական՝ Դաունի համախտանիշ, ՄՈՒԿ, աուտիզմ,  մկանային դիսբալանս և այլն։

Սարքի օգտագործման նպատակը կայանում է նրանում, որ այն վերաակտիվացնում է նյարդային և մկանային բջիջները, ինչը մեծ ազդեցություն է թողնում բազմաթիվ հիվանդությունների ժամանակ։

SRT Medical Zeptor Stochastic, Resonanz, Therapic  բժշկական  գերարդյունավետ սարքավորումը, ծառայում է վերականգնողական կենտրոնի աշխատանքներին ի նպաստ հաշմանդամություն ունեցող և պատերազմի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած անձանց: