Հատուկ մասնագիտացված մանկական անվաթոռներ

Բարսեղյան Դայանան վերականգնողական կենտրոնի բուժվողներից է , ով ունի   ՄՈՒԿ , սպաստիկ տետրապարեզ  ախտորոշումը: Այսօր նա Հունգարիայի ժողովրդի կողմից  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում ստացել է հատուկ մասնագիտացված մանկական անվաթոռ:

Վերականգնողական կենտրոնի անձնակազմի, բուժվողների, ծնողների և հարազատների անունից ցանկանում ենք  ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց,  ովքեր աջակցել են այդ անվաթոռները ձեռք բերելու համար։