Այսօր վերականգնողական կենտրոն են այցելել ԱՄՆ Արևմտյան ափի Հայ օգնության միության շրջանային վարչության անդամները Ազատուհի Սիմոնյանի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան կենտրոնի գործունեությանը և շենքային պայմաններին, որտեղ վերականգնողական բուժում են ստանում մեր շահառուները: Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան և շփվեցին կենտրոնում բուժվող վիրավոր տղաների հետ, և թե ինչ անհանգստացնող խնդիրներ ունեն նրանք: