Օրերս Արցախում էր <<Mission 10 forty>> կազմակերպության տնօրեն, Դանիացի բժիշկ՝Կիմ Հարցները, ով երկար տարիներ աջակցում էր Հայաստանի և Արցախի ժողովրդին: Հոկտեմբերի 9-ին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և փոխնախարար ՝Տիգրան Համբարձումյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Հյուրերը ծանոթացան կատարվող աշխատանքներին և քննարկեցին մի շարք հարցեր: