Օրերս  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն է այցելել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոն Ազատուհի Սիմոնյանի ուղեկցությամբ:

Սենատորը ջերմ և գործըկերային հարաբերությունների մեջ է Կալիֆորնիայի նահանգի հայ համայնքի հետ: Բազմիցս լինելով Արցախի Հանրապետությունում, լավագույնս ճանաչում է Արցախ աշխարհն ու նրա առջև  ծառացած  մարտահրավերները:

 Անտոնիո Պորտանտինոն  ծանոթացավ վերականգնողական կենտրոնի գործունեությանը և շենքային պայմաններին ինչպես նաև փոքրիկ սեղանի շուրջ  հանդիպեց  կենտրոնում բուժվող  արցախյան վերջին պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաների հետ: