Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը մշտական համագործակցության մեջ է գտնվում ‹‹Վիվա›› բարեգործական կազմակերպության հետ: Այդ շրջանակներում արդեն բազմիցս ձեռք է բերվել կենտրոնին անհրաժեշտ բժշկական պարագաներ իսկ մեր մասնագետները հնարավորություն են ստացել Երևանում մասնակցել էկզարտ մասնագիտական սարքավորման դասընթացներին և Տատյանա Հովհաննիսյանի անմիջական ջանքերով ունենալ այդ բուժմանն անհրաժեշտ սարքավորումը: Աշխատանքի անցնելով մեր մասնագետները կազմակերպեցին պարբերական սեմինարներ և ունեցած գիտելիքներն ու պրակտիկ փորձը փոխանցեցին մեր մյուս ֆիզիոթերապիստներին: Օգտագործելով էկզարտի բոլոր հնարավորությունները ամիսների ընթացքում բուժվողների հերթ գոյացավ և մեր մասնագետները ստիպված եղան սահմանափակել էկզարտի միջոցով բուժումը , որպեսզի մեր բոլոր շահառուները հնարավորություն ստանան օգտվել սարքի ծառայությունից: Բայց վերջին շրջանում բուժվողների թվի ավելացումը , կարիք առաջացրեց ունենալ այդ սարքավորումից ևս մեկը: Եվ օրերս ‹‹Վիվա›› բարեգործական կազմակերպության շնորհիվ մենք ստացանք ևս մեկ էկզարտ բժշկական սարքավորում, որը նոր ամբուլատոր ծառայության բաժանմունքում կծառայի կենտրոնի ամբուլատոր բուժվողներին:
Շնորհակալություն ենք հայտնում ‹‹Վիվա›› բարեգործական կազմակերպությանը համագործակցության և օգնության համար: Էկզարտ սարքավորումը ծառայելու է ի բարօրություն Արցախի ժողովրդի: