Երեկ վերականգնողական կենտրոնի բուժվողների մի խմբի հետ փորձել ենք ավելի ջերմ միջավայրում, փոքրիկ սեղանի շուրջ զրուցել, կիսվել հետաքրքիր գաղափարներով և իհարկե բոչիա խաղի մեր խմբի մասնակիցներին ոգևորել և հաջողություն մաղթել դեկտեմբերի 20-ին Ծաղկաձորում կայանալիք այդ մրցաշարում:
Մեր մասնակիցները շատ մարտական են և գնում են միայն հաղթանակի հետևից: Իսկ հետաքրքիր երեկոն ավարտվեց անսպասելի հյուրերով, ովքեր ուրախ տրամադրություն հաղորդեցին մեզ :