Կանադայի Տորոնտո քաղաքում է բնակվում մեր նախկին աշխատողներից մեկը , ով երկար ժամանակ  աշխատել է վերականգնողական կենտրոնում և չի ցանկանում այսօր անունը հրապարակել: Նա  Տորոնտոյում կազմակերպել է ժինգյալով հացի հյուրասիրություն և հանգանակված գումարները ուղարկել վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին: Այսօր տրամադրում ենք այդ գումարները և հայտնում մեր շնորհակալությունը նման նախաձեռնություն կազմակերպելու համար: