Այսօր վերականգնողական կենտրոնի աշխատակիցներից բարձր աշխատանքային առաջադիմություն ցուցաբերած անձիք՝ <<Մայրություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի կողմից պարգևատրվել են <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> հուշամեդալով: Տիկին Միքայելյանը շնորհավորեց բոլորին աշխատանքային բարձր որակ ցուցաբերելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում <<Մայրություն>> հասարակական կազմակերպությանը ՝ ի դեմս Հասմիկ Միքայելյանի մեր աշխատանքը գնահատելու համար: