Օրերս բարեգործական առաքելությամբ Հայաստանում և Արցախում էր Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչ Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը, ով հյուրընկալվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Գերմանիայի թեմի առաջնորդի օժանդակությամբ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը ձեռք էր բերել 2 մեծ օդորակիչ՝ կենտրոնի ճաշարանի և խաղասենյակի համար, 8 սառնարան հիվանդասենյակների համար և 2 սառը ջրի սարք։Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը և մեր շահառուների բուժման ընթացքին ինչպես նաև քննարկվեցին մի շարք ծրագրեր, որոնք ապագայում պլանավորվում են կատարել համատեղ համագործակցության արդյունքում:Շնորհակալ ենք Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացչությանը ուշադրության և շարունակական համագործակցության համար: