1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց հասարակության մեջ լիարժեք ընդգրկվածությանը։ Այս օրը խորհրդանշում է հավասար իրավունքների և հնարավորությունների համար պայքարի շարունականությունը։
2007 թվականի մարտի 30-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։
Հայաստանի Հանրապետությունը դարձավ այս կարևոր փաստաթղթի մաս 2006 թվականի դեկտեմբերին, իսկ 2010 թվականի մայիսի 17-ին այն վավերացվեց։
Հիմնախնդիրներն ու մարտահրավերները
Հաշմանդամություն ունեցող անձանց առջև կանգնած մարտահրավերները բազմաբնույթ են և ընդգրկում են տարբեր ոլորտներ՝
• Շրջակա միջավայրի մատչելիություն.
հնարավորություն ունենալ շարժվելու և օգտվելու հանրային վայրերից։
• Հավասար պայմանների ապահովում կրթության, աշխատանքի և հասարակական կյանքում։
• Բժշկասոցիալական վերականգնում.
անհրաժեշտ միջոցառումներ, որոնք թույլ կտան վերականգնել առողջությունն ու բարելավել կյանքի որակը։
• Զբաղվածության խնդիրների լուծում.
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար իրավունքների և հնարավորությունների ստեղծում։
Միևնույն ժամանակ, կարևորագույն առաքելություն է հասարակության մտածելակերպի փոխումը։ Անհրաժեշտ է ձևավորել ճիշտ և հարգալից վերաբերմունք՝ խթանելով ներառական և համախմբված հասարակություն։
Դեկտեմբերի 3-ը հիշեցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնքան կարևոր են հասարակության զարգացման համար։
Այս օրը կոչ է բոլորիս՝ համատեղ ջանքերով պայքարելու նրանց իրավունքների, հնարավորությունների և արժանապատվության համար։
