Օրերս Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն է այցելել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոն Ազատուհի Սիմոնյանի ուղեկցությամբ:
Սենատորը ջերմ և գործըկերային հարաբերությունների մեջ է Կալիֆորնիայի նահանգի հայ համայնքի հետ: Բազմիցս լինելով Արցախի Հանրապետությունում, լավագույնս ճանաչում է Արցախ աշխարհն ու նրա առջև ծառացած մարտահրավերները:
Անտոնիո Պորտանտինոն ծանոթացավ վերականգնողական կենտրոնի գործունեությանը և շենքային պայմաններին ինչպես նաև փոքրիկ սեղանի շուրջ հանդիպեց կենտրոնում բուժվող արցախյան վերջին պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաների հետ: