Արդեն մեկ տարի է անցել չակերտավոր հրադադարից հետո, բայց մարդկանց կյանքում դեռ շարունակվում է պատերազմը՝ գոյության հարցը: Այն անհանգստությունը , որը տիրում է մարդկանց սրտերում երևի այդպես էլ կմնա սպիացնելով բոլոր լավ հիշողությունները կապված հայրենիքի և կորցրած մարդկանց հետ:
Պատերազմից հետո ամենադժվար աշխատանքը և պարտականությունը հումանիտար ականազերծողներինն է: Դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի դժվարին և պատասխանատու աշխատանք է կատարում ականազերծողը, մի կողմ դնելով իր իսկ անվտանգությունը:
Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցներից է 27-ամյա Արամը, ով արդեն ամսից ավելի է ինչ բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում:
Արամը պատերազմից հետո էր ամուսնացել և արդեն սպասում էր իր առաջնեկին , երբ տեղի ունեցավ անսպասելին:
Նրա համար արցախյան 44-օրյա պատերազմը կրկին սկսվեց օգոստոսի 11-ին, երբ Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում կասետային ռումբի ականազերծման ժամանակ ռումբի պայթյունից վիրավորվեց: Նա 44 օր շարունակ Արցախի հանրապետական հիվանդանոցում պայքարում էր իր կյանքի համար և այսօր հաղթահարելով այդ իրավիճակը փորձում է լիովին վերականգնվել և անցնել իր աշխատանքին:
Ականապայթունային վիրավորման հետևանքով նա ստացել է զույգ սրունքների կոտրվածք, ձախ բազկոսկրի, ձախ ձեռքի բազմաբեկորային բաց կոտրվածքներ, ձախ ծնկահոդի և ձախ արմնկահոդի կոնտրակտուրա :
Վերականգնողական կենտրոնում մեր մասնագետների և Արամի համատեղ աշխատանքի արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվում :