Այսօր վերականգնողական կենտրոն են այցելել հայ ծանրամարտուհի , աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ինչպես նաև պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, ԼՂՀ Պարի և սպորտային պարերի Միության Նախագահ՝ Մարիաննա Մամյանը: Հյուրերը շրջել են կենտրոնով, ծանոթացել վերականգնողական կենտրոնի գործունեությանը և մեր շահառուների բուժման ընթացքին: Կենտրոնի անձնակազմի և մեր բուժվողների համար շատ ուրախալի է վերականգնողական կենտրոնում ողջունել նման մարդկանց:Շնորհակալություն ենք հայտնում Նազիկ Ավդալյանին և Մարիաննա Մամյանին ուշադրության և ջերմ մթնոլորտի համար: Վստահ ենք, որ մոտ ապագայում կունենանք նոր ծրագրեր։