Այսօր արևների միջազգային օրն է։ 

Այսօր արևների միջազգային օրն է։ 

Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր ընտրված  է  ոչ  պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Այդ համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1866 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։

Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ՝ տրիսոմիա 21, տրանսլոկացիա և մոզաիցիզմ։

Տրիսոմիա 21-ը Դաունի համախտանիշի ամենատարածված տեսակն է (95% դեպքերում), որի դեպքում պտուղն ունենում է 21-րդ քրոմոսոմի երեք կրկնօրինակ՝ երկուսի փոխարեն։

Մոզաիցիզմն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տրիսոմիա 21-ն ի հայտ է գալիս ոչ թե բոլոր, այլ մեկ սկզբնական բջջում։

Տրանսլոկացիան հանդիպում է դեպքերի 4%-ում։ Այս դեպքում 21-րդ քրոմոսոմի մի մասը բջջի բաժանման ժամանակ պոկվում է և միանում մեկ ուրիշ քրոմոսոմի՝ հիմնականում 14-րդ քրոմոսոմին։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը նույնպես միանում է օրվա խորհրդին և հիմնական նպատակը համարում տեղեկացնելու հասարակությանը արև մարդկանց՝ նրանց առջև ծառացած խնդիրների , ինչու չէ նաև դրանց հնարավոր լուծումների մասին։

Մենք վերականգնողական բուժումից զատ մեծ կարևորություն ենք տալիս    նման առանձնահատկություններ ունեցող  անձանց համար  լիարժեք կյանքի համար անհրաժեշտ  պայմաններ    ստեղծելը  և նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնելը։