Մեր հերոսները

Վերականգնողական կենտրոնում բուժվող մեր տղաները տարբերվում են իրենց յուրահատկությամբ և կյանքի հանդեպ ունեցած իրենց պատկերացումներով: Տարբեր վիրավորումներ ունեցող այս մարդկանց հետ կարող ես  աչքերով ու հայացքներով խոսել, առանց որևէ բառ փոխանակելու: Նրանք թաքցնելով իրենց զգացածը փորձում են  այդ հույզերը չփոխանցել մարդկանց, այլ դրա փոխարեն ջերմ ժպիտ հաղորդել և շարունակել ապրել:   Կյանքի իր պատկերացումներն ունի  20-ամյա Տիգրանը, նորը ստեղծելու և ապագան կառուցելու իր տարբերակով:  Նա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Տիգրանը վիրավորվեց սեպտեմբերի 27-ին ստանալով ձախ ազդրի մ/3-ի հրազենային բեկորային վիրավորում: Նրան տեղափոխում են Երևան, որտեղ վեց ամիս բուժում ստանալուց հետո  վերադառնում է Արցախ: Տիգրանի Արցախը այլևս առաջվանը չէր, ինչպես  և մնացած արցախցիների համար , նա եկավ իր տուն բայց չգտավ առաջվա հին ու բարի օրերը, որտեղ բացականներ չկային և մարդիկ ապրում էին  երջանիկ և համախմբված: Բայց  իրականությանը դեմ հանդիման դուրս գալով Տիգրանը փորձում է կրկին կառուցել իր պատկերացրած աշխարհը: Այսօր նրա հիմնական նպատակը արագ վերականգնվելն է և ուսում ստանալը: Տիգրանը արդեն մի քանի շաբաթ է ինչ ստացիոնար բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում: Տեսանելի արդյունքների հասնելով  մեր  միակ նպատակն է Տիգրանին հասցնել իր երազանքների իրագործմանը: