Մեր շահառուները

Տնային այցելության բաժանմունքի շահառուներից է Արտակը, ով 1988թ․ Բաքվից տեղահանվելուց հետո իր ընտանիքի հետ բնակություն է հաստատել Արցախի  Ասկերան քաղաքում։ Արտակը իր եղբոր հետ ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան առաջին պատերազմին , որի ժամանակ էլ 1993թ․ կորցրել է իր  33 տարեկան եղբորը։

Արտակը իր վնասվածքը ստացել է 1996 թվականին  դժբախտ պատահարի հետևանքով։

2000 թվականից սկսած նա գտնվում է վերականգնողական կենտրոնի ուշադրության ներքո և կենտրոնի կողմից  ստանում տակդիրներ և  բժշկական պարագաներ:

Նա ամուսնացած է և ունի երեք երեխա ՝ երկու տղա և մեկ աղջիկ: Նրա բազմանդամ  ընտանիքը ապրում է փոքր և միաժամանակ անմխիթար վիճակում գտնվող տանը: Տունը ահապաղ ենթակա  է վերանորոգման, սակայն նա հնարավորություն չի ունեցել  սեփական ուժերով վերանորոգել կամ գոնե որոշակի հարմարություններ ստեղծել։

Հուսանք, որ ապագայում կլուծվի նաև նրա կացության խնդիրը և արցախցին կկարողանա նորմալ պայմաններում բնակվել։