Նոր ամբուլատոր բաժանմունք

Այսօր վերականգնողական կենտրոնում բացվեց ամբուլատոր ծառայության նոր բաժանմունք, որը ծառայելու է կենտրոնի ամբուլատոր շահառուներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ  կենտրոնի նկուղային մասը կարճ ժամանակաընթացքում վերանորոգվեց և կահավորվեց իսկ Հայկական Բժշկական Հիմնադրամի(ԱՄՆ) և ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինք խմբակցության կողմից դրամական աջակցության հաշվին  ունեցանք  ժամանակակից մարզասրահ , որը հագեցած է  անհրաժեշտ մասնագիտական գույքով:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանը , Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար՝ Բերտրան Լամոն և բժշկական մասի ղեկավար՝ Արշակ Դավիդյանը :

Միջոցառումը  կարևորվեց նաև նրանով , որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և վերականգնողական կենտրոնը ստորագրեցին համաձայնագիր,  ըստ որի ԿԽՄԿ-ն պարտավորվում է ֆինանսավորել անհրաժեշտ բժշկական մուլյաժները, որոնք ծառայելու են կենտրոնի անձնակազմի վերապատրաստումներին, բուժքույրական գործին ինչպես նաև տնային շահառուների ընտանիքի անդամների ուսուցմանը։:

Վերականգնողական կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին այս ծրագիրը կյանքի կոչելու և հետագայում նոր ծրագրերին ընթացք  տալու համար: