Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Մոտենում է 2022 թվականը , մեկ տարի է անցել  ինչ Արցախի ժողովուրդը  համախմբվելով փորձում է կրկին վեր հառնել թևերը և ապրել հանուն Արցախի գոյության , հանուն ճշմարտության և ազատության:

Փակելով մեկ տարվա  պատմության գիրքը կարող ենք վստահ ասել , որ այո մենք կրկին ապացուցեցինք , որ մենք կարող ենք:

Մենք կարողացանք դիմանալ՝պայքարեցինք և այսօր ապրելով թշնամուն դեմ առ դեմ ՝  շարունակում ենք դավանել հայրենասիրություն և հավատ:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը ամփոփում է 2021 թվականը և նշում որ, այն դժվար և պատասխանատու տարի  էր նաև  կենտրոնի համար: Այս տարվա ընթացքում կենտրոնը իր ծառայություններն  է  մատուցել հարյուրավոր մարդկանց , այդ թվում վերջին պատերազմի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած անձանց, փորձելով  հասնել առավելագույն արդյունքների:  Տարին խորհրդանշական էր կենտրոնի համար , շինարարական բարեփոխումներով  հանդերձ, այստեղ ստեղծվել և ստեղծվում են բոլոր հնարավոր միջոցները , մեր շահառուների բուժումը լիարժեք և հարմարավետ պայմաններում  կազմակերպելու համար: 

Կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից  ցանկանում  ենք շնորհակալություն հայտնել մեր աջակիցներին և շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Մաղթում ենք խաղաղություն, առողջություն և ձեռքբերումներով լի տարի: