Ջրաբուժություն կամ հիդրոթերապիա
Շատերի սիրելի թերապիան բուժումն է ջրում վարժությունների միջոցով։
Ջրում մարդիկ դառնում են ավելի շարժուն և սովորում են կառավարել սեփական մարմինը։
Ջուրը առաջարկում է նրանց օգնություն և տալիս է հնարավորություն կատարել այն վարժությունները, որոնք իրենց համար ավելի դժվար է կատարել ջրից դուրս։ Հիդրոթերապիան թույլ է տալիս զարգացնել կյանքի համար շատ կարևոր հմտություններ, ինչպիսիք են շարժունակությունը, ինքնակառավարումը, խոսքը, ուժը և կոորդինացիան։
Հիդրոթերապիան ցուցված է հետևյալ խնդիրների ժամանակ՝ մկանային տոնուսի խանգարումներ( հիպո կամ հիպերտոնուս), մկանային թուլություն, մարմնի և կեցվածքի հավասարակշռության խանգարում, ուշադրության, կետրոնացման խանգարում, շարժունակության սահմանափակում, հենաշարժողական համակարգի վնասվածքներ, վերջույթների զարգացման անոմալիաներ, գլխուղեղի և ողնաշարի վնասվածքներ, մանկական ուղեղային կաթված,աուտիզմ, մտավոր հետամնացություն, կեցվածքի խանգարումեր(սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ), ողնաշարի միջբողնային սկավառակի ճողվածք։