Տնային այցելություն

Վերականգնողական կենտրոնի տնային բաժանմունքի բուժքրոջ հերթական այցը Ասկերանի շրջանի մեր շահառուներին:

Տնային այցելության բաժանմունքը սպասարկում է ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան օգնությունը ցուցաբերելու  համար:  Տնային այցերը կազմակերպվում են  թոշակառուների ,  ծանր հաշմանդամություն  և տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Այցի նպատակն է տրամադրել խնամքի պարագաներ, տակդիրներ, կատարել վերքերի  մշակման , կատետրիզացիայի, աղիքների և միզապարկի խնդիրների լուծում, ինչպես նաև շահառուի և ընտանիքի անդամների ուսուցում: 

Այս անգամ այցելեցինք  ՝ Ողնուղեղային վնասվածքի հետևանք ունեցող Արտակին, ՄՈՒԿ ախտորոշում ունեցող Հարութին և Սրբուհուն, թոշակառու Լուսիկ ու Ռայա տատիկին, և Հադրութի շրջանի Թաղասեր գյուղի բնակիչ Ասլանիկ պապիկին, ով այսօր վերաբնակվել  է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում և  գտնվում է աղջկա խնամակալության տակ:

Վերականգնողական կենտրոնի տնային բաժանմունքի պատասխանատուները անում են հնարավորը , որպեսզի  ընդլայնեն տնային այցելության շահառուների քանակը՝  օգնելով ավելի շատ թվով մարդկանց: