Տնային այց

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շահառուներից են ՝ Առնո Բաղրյանը  և Լեռնիկ Ալթունյանը , ովքեր ունեն ողնուղեղային վնասվածքի հետևանք , ստորին պարապլեգիա ախտորոշումը: Նրանք Հադրութի շրջանի ՝ Մեծ Թաղեր և Ուխտաձոր գյուղից են և արցախյան վերջին պատերազմից հետո  կորցրել են իրենց տները, որը հարմարեցված էր ինքնուրույն կյանքով ապրելու համար : Առ այսօր Առնոն իր կնոջ և չորս երեխաների իսկ Լեռնիկը՝, ով 13 տարեկանում է ստացել իր հաշմանդամությունը, իր  ծնողների հետ  բնակվում են Երևանի  N17 հատուկ  դպրոցում:  Նրանք մեծ հույսով սպասում են , որ Արցախի Հանրապետության կառավարությունը կտրամադրի իրենց համար հարամարավետ պայմաններ Արցախ վերադառնալու համար:

Վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը պարբերաբար այցելում է նրանց և տնային այցելության բաժանմունքի շրջանակներում  տրամադրում անհրաժեշտ բժշկական պարագաններ:

Կենտրոնը հատուկ շնորհակալություն է հայտնում N17 հատուկ  դպրոցի տնօրեն ՝ Վիկա Եսայանին ով տրամադրել է իրենց շենքում տարածք և հնարավորություն Արցախում տարհանված և հաշմանդամություն ունեցող մարդկանց այնտեղ բնակվելու համար: